ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News
Հունիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Վարուժան Սիմոնյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 ZV 841 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, բախվել է Երևանի բնակիչ, 37-ամյա Կարեն Իսպիրյանի վարած Scania մակնիշի 001 CC 40 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու 4 ուղևորներ, որոնցից 3-ը՝ մանկահասակներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: