Քննչական կոմիտեում պատգամավորների մասով քրեական գործեր կան հարուցված․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Իրավական

«ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների մասով ՀՀ Քննչական կոմիտեում երկու քրեական գործ կա հարուցված, ընդ որում` երկուսն էլ վերաբերում են իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Պատգամավորների մասնակցությամբ ունենք երկու գործ. Սոֆյա Հովսեփյանի  և Գայանե Աբրահամյանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներն են, որով քրեական գործեր ենք հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդված հատկանիշներով,  և իրականացնում ենք նախաքննություն», – նշեց կոմիտեի ղեկավարը:

Մեր հարցին` կասկածներ կան, թե ովքեր, ինչու են սպառնացել օրենսդիրներին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը միայն հայտնեց, որ քննությունը շարունակվում է,  և այս պահին կասկածյալներ դեռ չկան: Իսկ թե ինչ եղանակով  և ինչու են սպառնացել օրենսդիրներին, Հայկ Գրիգորյանը չմանրամասնեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: