«Ժամանակ». Սերժ Սարգսյանի «մարդը»՝ Շվեյցարիայում Հայաստանի փոխդեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News

serj-sargsyan

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնական, նրա հրաժարականից հետո մինչեւ այս տարվա փետրվարի 28-ը Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Շվեյցարիայում Հայաստանի փոխդեսպան:

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու իր դիմումում Պետրոսյանը նշել էր, թե նպատակ ունի շարունակելու իր դիվանագիտական աշխատանքը: Նաիրի Պետրոսյանի կինն էլ աշխատում է Նյու Յորքում ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում