Բյուջեի պահուստային ֆոնդից քննչական կոմիտեին կհատկացվի 25 մլն 200 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 13, 24News

կառավարություն

Կառավարությունը որոշեց 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից քննչական կոմիտեին հատկացնել 25 մլն 200 հազար դրամ գումար՝ Կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և Կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերի կապիտալ հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Կառավարության մեկ այլ որոշմամբ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո անցկացված Մտքերի Գագաթնաժողովի (Summit of Minds) համար 2019 թվականի պահուստային ֆոնդից նախագահի աշխատակազմին հատկացրեց 5 մլն դրամ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս