Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված հիվանդության արդյունքում լինելու է անդամահատություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 13, 24News

մանվել գրիգորյան

Պետական լիազոր մարմինների կողմից սիստեմատիկ կերպով անօրինականություններ են կատարվում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Եթե այս բարձրաձայնումից հետո բարձրագույն իշխանությունն անօրինականությունների հետ կապված գնահատական չտա, ապա հետևությունս լինելու է այն, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տոտալ հաշվեհարդար է իրականացվում», - ասաց պաշտպանը։

Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ, երբ դիմել էին Մարդու իրավունքնների եվրոպական դատարան, որպեսզի անհապաղ քայլեր ձեռնարկեն, և Գրիգորյանը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, ՀՀ կառավարությունը միանգամից արձագանքել էր, տեղափոխությունը՝ կատարվել։

«Բայց չգիտես՝ ինչու, բուժումն իրականացվեց 2-3 ամիս և օրեր առաջ քրեակատարողական հիմնարկի բուժծառայության վարչության մակարդակով գրություն ուղարկվեց «Նաիրի» բժշկական կենտրոն։ Տեղեկացրեցին, որ Դատապարտյալների հիվանդանոցն ունի բոլոր միջոցները, որպեսզի բուժում իրականացվի։ Այսինքն՝ թքած ունենալով կառավարության գրավոր դիրքորոշման վրա՝ Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին Կենտրոն ՔԿՀ, այնուհետ՝ Դատապարտյալների հիվանդանոց, այնտեղից էլ՝ կոմայի մեջ տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց», - հիշեցրեց Լևոն Բարսեղյանը։

Մանվել Գրիգորյանի փաստաբանը տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել բժիշկների կոնսիլիում, որին մասնակցել են ինչպես Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, այլ նաև Առողջապահության նախարարության կողմից լիազորված մասնագետներ։

«Ըստ տրված եզրակացության՝ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30 են, ավելացել է ևս 3 ծանր հիվանդություն։ Չեմ փորձի բարձրաձայնել դրանց մասին։ Նոր հայտնաբերված հիվանդության արդյուքնում լինելու է անդամահատություն։ Անձի առողջութունը հասել է այդ վիճակին։ Երբ Մանվել Գրիգորանին ձերբակալեցին և կալանավորեցին, նա ուներ 3-4 ծանր հիվանդություններ և գտնվում էր բժիշկների դինամիկ հսկողության ներքո։ Անցել է մեկ տարի, և անձը ձեռք է բերել 30 ծանր հիվանդություն», - ասաց Լևոն Բաղդասարյանը՝ չբացառելով, որ պատկան մարմինների պատշաճ արձագանքի բացակայության դեպքում կդիմի ՄԻԵԴ։

Տեսանյութեր

Live

Լրահոս