Ոստիկանները խարդախության համար հետախուզվողին հայտնաբերեցին հյուրանոցային համալիրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

1

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 21.00-ին, Երևան-Բալահովիտ ճանապարհին գտնվող հյուրանոցային համալիրի մոտից բերման է ենթարկվել 51-ամյա Կարապետ Ա.-ն, որը հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից։