ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
2020 թվականի ընտրություններում ամերիկացիների մեծամասնությունն ավելի շուտ կաջակցեր դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին կամ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Դա է ցույց տալիս Morning Consult ընկերության հետ համատեղ Politico հրատարակության անցկացրած հարցումը:
Հարցման արդյունքներով՝ մասնակիցների 44 տոկոսը հայտարարել Է, որ ավելի շուտ կաջակցեր Բայդենին, այլ ոչ թե Թրամփին, եթե ընտրություններն անցկացվեին այսօր: Ընդ որում՝ այս հարցման ընթացքում Թրամփի օգտին արտահայտվել Է 33 տոկոսը:
Թրամփին ու Սանդերսին համեմատելիս՝ Սանդերսի օգտին արտահայտվել Է հարցման մասնակիցների 42 տոկոսը՝ այն դեպքում, երբ գործող նախագահի օգտին՝ 32 տոկոսը:
Նշենք, որ ներկա պահին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկության մասին հայտարարել Է ավելի քան տասը քաղաքական գործիչ:
Վերընտրվելու մտադրության մասին արդեն վաղուց հայտնել Է նաեւ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որը ներկայացնում Է Հանրապետական կուսակցությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: