Երևանի զբոսայգիներից մեկում կիսամերկ տղա երեխայի լուսանկարը հեռացվել է «Ֆեյսբուքի»-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

1

«Ֆեյսբուքի»-ի օգտատեր, լուսանկարիչ Գարիկ Ղազարյանը հունիսի 11-ին իր էջում մի լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր Երևանի զբոսայգիներից մեկի շատրվաններում կիսամերկ տղա երեխա: Ինչպես տեղեկացանք, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հորդորով լուսանկարի հեղինակն արդեն իսկ հեռացրել է այն իր էջից:

«Առաջին հայացքից «անմեղ» այս լուսանկարն իրականում խնդրահարույց էր անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով երեխայի լավագույն շահի սկզբունքը»,-նշված է գործակալության հաղորդագրության մեջ0

Գործակալությունը դիմում է բոլոր այն օգտատերերին, ովքեր ևս կիսվել են այս լուսանկարով, հեռացնել այն իրենց էջերից:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիշեցնում է, որ մարդու լուսանկարը համարվում է կենսաչափական անձնական տվյալ, ուստի ենթադրելի է, որ այն ունի պաշտպանության ավելի բարդ մեխանիզմ և մինչև այն մշակելը, այդ թվում փոխանցելը և կամ տարածելը, պետք է ստանալ անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը: Երեխաների դեպքում տվյալների սուբյեկտը նրա օրինական ներկայացուցիչն է (ծնող, խնամակալ և այլն): Սակայն երեխայի լավագույն շահի սկզբունքի համաձայն, որոշ դեպքերում, երբ անգամ երեխայի օրինական ներկայացուցիչը չի առարկում, անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը կարող է արգելել երեխայի անձնական տվյալի մշակումը:

Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ավելին իմանալու համար քաղաքացիները կարող են ծանոթանալ Գործակալության հետևյալ 2 ուղեցույցներին`Ուղեցույց` երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասինԶգո՛ւյշ, երեխաներ են. ուղեցույց՝ երեխաների անձնական տվյալների վերաբերյալ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news