Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 13, 24News

Bako Sahakian

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց: Այս մասին հանտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության և անկեղծ ընկերության օրինակելի դրսևորում: