Կիլիան Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է․ CIES Football Observatory

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

1

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն CIES Football Observatory-ի տվյաներով աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է:

Հետազոտական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների 100-յակը: Հետազոտությունն իրականացվել է հատուկ ալգորիթմի շնորհիվ, որը հաշվի է առնում ֆուտբոլիստի տարիքը, խաղային դիրքը, ակումբում և հավաքականում հանդես գալու և գոլերով աչքի ընկնելու պարբերականությունը, ակումբային և ազգային ընտրանու կազմում հաջողությունները, առաջնության մակարդակը:

Ուշագրավ է, որ «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է ընդամենը 20-րդ հորիզոնականը (118,1 միլիոն եվրո), իսկ Մբապեի թիմակից Նեյմարը 17-րդն է (124,7 միլիոն եվրո):

Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 252,2 միլիոն եվրո
2. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 219,6
3. Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի») – 207,9
4. Լիոնել Մեսսի («Բարսելոնա) – 167,4
5. Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ») – 159,4
6. Սադիո Մանե («Լիվերպուլ») – 157,8
7. Հարի Քեյն («Տոտենհեմ) – 155,2
8. Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ») – 144,2
9. Անտուան Գրիզման («Աթլետիկո») – 143,8
10. Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի») – 137,1