Արմեն Խաչատրյանը հետ է կանչել իր կողմից շրջանառության մեջ դրած քրեականացնող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 13, 24News

17.thumb

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետ է կանչել իր կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»  նախագիծը: 

Նշենք, որ նախագծով առաջարկվում էր քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը`կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: 

Ըստ առաջարկի՝ իրավական ապահովության երաշխիքներ պետք է սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլև` բոլոր իշխանության ներկայացուցիչների համար: