Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձևաչափով բանակցություններ են պետք․ Հնդկաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

1

Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Ճապոնիայում կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  Պուտինը հանդիպել է Մոդիի հետ հունիսի 13-ին Բիշքեկում, որտեղ տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը:

«Հուսով եմ, որ մենք շուտով Ճապոնիայում կհանդիպենք և, կարծում եմ, պետք է բանակցություններ անցկացնենք Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձեւաչափով», - ասել է Մոդին:

Նա նաև կարծիք է հայտնել, որ նման շփումների կարիք կա այլ հարթակներում:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս