Ի՞նչ կապ ունի Ծառուկյանը շտաբի պետի մեքենայի հրկիզման հետ. հետապնդման հոտ է գալիս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բացառում է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կպատռեր հարցաքննության ներկայանալու համար իրեն հասցեագրված ծանուցումը։ Այս մասին պատգամավորը հայտարարել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Նա կարծում է, որ Ծառուկյանին հետապնդում են իր կարծիքի համար։ 

«Պատգամավորը չի կարող հետապնդվել իր կարծիքի համար։ Ես էլ եմ հայտնում, թո՛ղ ինձ էլ հետապնդեն։ Ամեն ինչ արել էին, բոլոր քննչական գործողությունները կատարել էին, մնացել էր միայն Գագիկ Ծառուկյանի կարծիքի հետքերով գնա՞լը։ Սրանից քաղաքական հետապնդման հոտ է գալիս»,- ասել է Պետրոսյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։