Կառավարությունում քննարկվել են ներդրումների խթանման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 13, 24News

կառավարություն

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 13-ին խորհրդակցություն է անցկացրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ կառավարության ծրագրին համահունչ Ֆոնդի ռազմավարական գերակայությունների մշակմանը: Տեղի է ունեցել քննարկում արտահանման խթանման, վերամշակվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ուղղություններով նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ: