Սահմանադրությունը դուք եք գրել, հիմա ու՞մ վրա են մուննաթ գալիս․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

քաղաքական

«Իրատես» թերթը գրում է. «Երբ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու առաջարկեց Վահե Գրիգորյանին, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոշ քաղաքական գործիչներ նրան քննադատեցին՝ համարելով անսկզբունք:

Սակայն դիվանագետ Արմեն Սարգսյանը նեղ միջավայրում բավական դիպուկ է արտահայտվել այս առնչությամբ՝ նկատելով, թե նախկիններն են այդպիսի Սահմանադրություն գրել ու հրամցրել իրեն, որտեղ նախագահին ոչ մի լիազորությամբ չեն օժտել, հիմա ու՞մ վրա են մուննաթ գալիս, իրենց «հագով» գրած Սահմանադրությա՞ն:

Նախագահը նաեւ ընդգծել է, որ նախկին իշխանության ձեռամբ գրած մայր օրենքի համաձայն նախագահը համարվում է պետության գլուխ եւ հետեւում է Սահմանադրությանը: «Հիմա ձիու վրա նստա՞ծ կհետեւեմ, թե՞ նախագահականի աշխատասենյակից, իմ հայեցողությանն է թողած»,- փաստել է նախագահը:

Ասել է՝ անգամ հստակ դրույթներ չկան, թե ինչպես պետք է նախագահը հետեւի Սահմանադրությանը, դրա համար էլ Արմեն Սարգսյանն իր իմացածով ու գիտեցածով է առաջնորդվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news