Քոչարյանի գործով նիստն ընդմիջվեց․ դատավորն հեռացավ խորհրդակցական սենյակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած ինքնաբացարակի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15:15-ին:

Հիշեցնենք, որ Նախորդ նիստին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորոդություն էր ներկայացրել դատավորին, որին այսօր միացան գործով մյուս մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպանները:

Միջնորդության դեմ առարակեցին թե՛ մեղադրող դատախազները, թե՛ տուժող կողմը: