Վարչապետի որդին Երևանում չէ, իր նախկին ծառայության վայրում է․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

1

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքելով լրատվական կայքերից մեկում հայտնված տեղեկատվությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինծառայող որդին՝ Աշոտը, տեղափոխվել է Երևան, գրել է․

«Աշոտը Երևանում չի ծառայում, խնդրում եմ, ապատեղեկատվություն մի տարածեք: Ինքն իր նախկին ծառայության վայրում է, կարճաժամկետ պլանային միջոցառում էր, վաղուց ավարտվել է»։