Շվեդիան որոշել է զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ․ ԱԺ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

1

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել զարգացնել երկկողմ համագործակցություն Հայաստանի հետ.

«Արդեն պաշտոնապես՝ Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել թարմացնել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ։

Նախորդ ամիսների ընթացքում մեր բազմաթիվ շփումները, ինչպես նաև օրերս մեր պաշտոնական այցի ընթացքում ունեցած շատ անկեղծ, ջերմ և արդյունավետ քննարկումները Շվեդիայի Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի, Ռիկստագի խոսնակ Անդրեաս Նորլենի, փոխխոսնակների և պատգամավորների հետ գալիս են հավաստելու, որ մեր բարեկամությունը լուրջ հեռանկարներ ունի։

 

Շնորհակալություն և ողջույններս մեր շվեդ գործընկերներին»։