Քոչարյանի գործը քննող դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, որը նրան ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի  և Յուրի Խաչատուրովի պաշտպանները։ Դատավորը նշեց, որ որոշումը ենթակա չէ բողոքարման։ 

Մարտի 1-ի տուժողի ներկայացուցի Սեդա Սաֆարյանն էլ նշեց, որ դատավորի բացարկի հիմքերն ավելի խորքային են, արմատները գտնվում են նրա նշանակման ակունքներում։

Հիշեցնենք, որ Նախորդ նիստին Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորոդություն էր ներկայացրել դատավորին, որին այսօր միացան գործով մյուս մեղադրյալներ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպանները: