Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը չկայացավ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

1

Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը չի կայանա: Այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սույն թվականի հունիսի 14-ին, ժամը 16.00-ին նշանակված էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշման հրապարակումը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում եւ հաշվի առնելով, որ ներկա պահին Բարձրագույն դատական խորհրդի անդամների թվի անբավարարության պատճառով նիստն իրավազոր չէ, ուստի Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը չի կայանա»: