Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ դատավորի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 14, 24News

armen-bektashyan

Քիչ առաջ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի պաշտոնից:

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնից այսօր հրաժարականի դիմում էր ներկայացրել Սերգեյ Մեղրյանը, ավելի վաղ՝ Արմեն Խաչատրյանը և Գևորգ Դանիելյանը, իսկ մայիսի 24-ին՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ներկայումս ժամանակավորապես կատարում է խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը։