«Ոնց որ այս գործը ձեր թափի գործը չի». Քոչարյանը՝ դատավորին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացավ Մարտի 1-ի տուժողի իրավաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի և մյուս պաշտպանների Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը։ 

Նախկին նախագահն իր խոսքում նշեց, որ այս ամենից լավ հոտ չի գալիս և այս գործը սարքելու, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, իրոք լավ հոտ չի գալիս։ Ինչ վերաբերում է այն փաստին, որ ես եմ Ձեզ նշանակել, անկեղծ պետք է ասեմ՝ ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքով, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձևավորված: Լավ բան չի տարիների ընթացքում լինելով համակարգում՝ այսպիսի համբավ ձեռք բերելը: Այս գործը ձեր թափի գործը չի»,-ասաց նա։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news