Ոչ մեկի չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել․ Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

1

Ի տարբերություն այսօրվա իրադարձությունների, ես երբեք արդարադատությանը չեմ միջամտել։ Այս մասին այսօր՝ հաւնիսի 14–ին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Դիմելով գործով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց.

«Ես Ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել Ձեզ, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել և ընդհանրապես դատավորների հետ շփում չեմ ունեցել։ Երբ ասում են, թե ինչու այս ինչ բանը չի բացահայտել, ասեմ, որ արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ունեցել և դատարանների դռներ չեմ փակել՝ ի տարբերություն այսօրվա իրողության։ Ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, նման որևէ արձանագրված դեպք չի եղել»։

Ռոբերտ Քոչարյանի կարճ ելույթին դատարանում ներկաներն արձագանքեցին ծափերով, ինչի համար նախագահող դատավորը հանդիմանեց նրանց.

«Դադարեցրեք ծափահարությունները, թույլ տվեք աշխատենք»,–ասաց նա՝ հորդորելով պահպանել դատական նիստի կարգը։