Կապանի մի շարք թաղամասերում 36 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 18-ին ժամը 10։00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Կապան քաղաքի՝ Շինարարներ, Բեխ, Կավարտ, Լեն Հանքեր թաղամասների  ջրամատակարարումը։         

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: