Աշխատանք ապագա կենսաբաններին՝ ԵՊՀ կարիերայի կենտրոնի շնորհիվ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ շուրջ 12 կազմակերպություններ այսօր այցելեցին մայր բուհի  Կենսաբանական ֆակուլտետի Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների  կենսավառելիքի նորարարական կենտրոն։ 

Լաբորատորիայում կազմակերպված էքսկուրասիայի ընթացքում այցելուները ծանոթացան սարքավորումներին ու դրանց տեխնիկական հնարավորություններին։

12 տարի գործող շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նպատակը համագործակցության եզրեր գտնելն է ձեռնարկությունների հետ, ինչը նպաստում է  ուսանողների մրցունակության բարձրացմանը աշխատաշուկայում։ 

Սա ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների կենսավառելիքի նորարարական կենտրոնի  համագործակցության առաջին փորձն է։ Լիլիթ Հակոբյանը վստահ է, հետագայում համատեղ ծրագրեր կիրականցնեն Կենսաբանության ֆակուլտետի ուսանողներին օգնել աշխատանք գտնելու,  կարիերայի որոշակի աճ ու զարգացում ունենալու հարցում։