Դեսպան Գառնիկ Բադալյանը հետմահու պարգևատրվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

.

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գառնիկ Բադալյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 

Գառնիկ Բադալյանը Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում, որտեղ դիվանագիտական ծառայություն էր իրականացնում 2018 թվականից:  

Հունիսի 12-ին նա հանկարծամահ էր եղել: Դեսպանը 61 տարեկան էր: