Հրդեհ է բռնկվել Քանաքեռ ՀԷԿ-ում. այրվել է ուժային տրանֆորմատորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

Հունիսի 14-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:16-ին, մարվել՝ 19:31-ին:

Քանաքեռ ՀԷԿ-ի ԲԲ ենթակայանում մասամբ այրվել է թիվ 6 ուժային տրանսֆորմատորը և մոտակայքում 500 քմ խոտածածկույթ։