Տնտեսված գումարների մի մասը կուղղվի փողոցների հիմնանորոգմանը․ Մարությանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյբուքյան էջում տեղեկացրել է, որ որոշում է կայացվել տնտեսված գումարների մի մասն ուղղել մայրաքաղաքի մի քանի փողոցների հիմնանորոգմանը.

«Փողոցների հիմնանորոգման աշխատանքներ այս տարվա նախնական պլանով նախատեսված չէին, միայն փոսալցում։ Բայց ընթացքում որոշվեց տնտեսված գումարների մի մասն ուղղել մի քանի փողոցի հիմնանորոգմանը։

Հիմա արվում է Սարալանջի փողոցում (ընդ որում, բավական որակով է ոչ միայն բուն ասֆալտապատումը, այլև աշխատանքի կազմակերպումը, աշխատում են հիմնականում գիշերային ժամերին, պատմած ձևով կահավորում են աշխատանքային գոտին և այլն)»: