Սարի թաղում՝ հեռուստաաշտարակի մոտ, այրվում է խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

1

«911» ծառայությանը հունիսի 15-ին՝ ժամը 15:30-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում՝ հեռուստաաշտարակի մոտ, այրվում է խոտածածկ տարածք:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: