Հրդեհ՝ Հրազդան քաղաքի «Բարեկամություն» կինոթատրոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Հասարակություն

Հունիսի 16-ին, ժամը 20:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Բարեկամություն» կինոթատրոնում, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Ղ.-ին պատկանող շինությունում:

Այն մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 22:55-ին:

Այրվել են շինության փայտե առաստաղը (մոտ 800 քմ), ներքին երեսպատումը (մոտ 600 քմ) և բեմահարթակը (մոտ 40 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news