Վարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնագոյացման ուսումնասիրության համար

Երևան, սեպտեմբեր 24, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել՝ գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար: 

Խմբի կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը: 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 

1. Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ): 

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է վարչապետի որոշման մեջ: