Հրդեհ՝ Երևանի ավտոտնակներից մեկում. այրվել են ավտոպահեստամասեր

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 16-ին՝ ժամը 16:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա 84 հասցեում գտնվող Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 փորձարարական ավագ դպրոցի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծերենցի փողոցի 5-րդ շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել 17:07-ին: Մ.Ե.-ին պատկանող ավտոտնակում այրվել են կենցաղային իրեր և ավտոպահեստամասեր՝ 15 քմ: