Ստավրոպոլում հայկական պետհամարանիշով մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է եղել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

«Stv24.tv»-ն, հղում անելով ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչության Ստավրոպոլի երկրամասի հարցերով վարչության պաշտոնական ներկայացուցիչ Եվգենիյ Սինիցինին, հայտնում է, որ ՌԴ «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրին 6 մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել: Հաղորդվում է 6 տուժածի մասին, որոնք հոսպիտալացվել են։

Պետավտոտեսչության տվյալների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել երևանյան ժամանակով ժամը 9:00-ի սահմանում՝ հայկական պետհամարանիշով Honda մինիվենի, KIA մեքենայի, Մոզդոկ-Կրասնոդար երթուղին իրականացնող Mercedes միկրոավտոբուսի, Hyundai մակնիշի բեռնատարի, «ՎԱԶ-2112» և «ՎԱԶ-2112» մեքենաների մասնակցությամբ: 6 մեքենաներում եղել է 32 մարդ:

Վթարի պատճառի վարկածներից մեկն արագության գերազանցումն է, ինչպես նաև վարորդների կողմից մեքենաների միջև հեռավորությունը չպահելը:

Դեպքի հանգամանքները պարզվում են:   

1