Ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ 7 հարկանի պատճառներ տեսնում․ Միրզոյանը՝ ՔՊ համագումարի մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ԱԺ

ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանը, մեկնաբանելով ՔՊ համագումարում վարչության ընտրությունը, հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշ անդամների դեպքում սպասելի էր վարչությունում լինելը, որոշների դեպքում՝ ոչ։ Ըստ Միրզոյանի՝ որևէ մեկը չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել վարչության կազմը։

Լրագրողի դիտարկմանը, թե Սասուն Միքայելյանի չընտրվելը պատասխանն էր նրա կողմից Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուին չաջակցելուն, ԱԺ նախագահը արձագանքել է. «Այ ժողովուրդ ջան, ինչի՞ համար եք... լուրջ եմ ասում, ես չեմ հասկանում, ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ յոթ հարկանի պատճառներ տեսնում ու կոնսպիրոլոգիաների մեջ մտնում։ Իսկապես չեմ հասկանում։ Բոլորս սովոր ենք էդպիսի պատճառներ տեսնե՞լ ամեն ինչի մեջ»։

Միրզոյանը նաև հավելել է, որ 51 անդամ դրել է իր թեկնածությունը վարչության կազմում ընդգրկվելու համար, բայց փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել են 21-ը։

«Այստեղ վիրավորական բան կա՝ երբ դուք ասում եք՝ «չե՞ք կարծում, որ դա է պատճառը», դա նշանակում է, որ այս ընտրության արդյունքը կազմակերպված ու կանխորոշված էր ինչ-որ իքս մարդու, ենթադրաբար՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, և քանի որ ինչ-որ պահի չի գոհացրել, ասենք,  Նիկոլ Փաշինյանի կամ այլ խմբի, իրենք որոշել են, որ Սասուն Միքայելյանը պետք է չլինի ու բոլոր պատվիրակներին ասել են՝ այդպես կքվեարկեք։ Մի քիչ օգնեք ձևավորել նոր Հայաստանի մշակույթը էլի», - ասել է Արարատ Միրզոյանը։