«Իմ քայլի» ավագանու անդամ Եվա Թովմասյանը վայր է դնում մանդատը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 17, 24News

եվա թովմասյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը մանդատը վայր է դնում: Այս մասին ավագանու արտահերթ նիստին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ Եվա Թովմասյանը ՀԱԿ անդամ է, անհատ ձեռներեց: Նա հաճախակի էր բացակայում նիստերից: Եվա Թովմասյանին փոխարինելու է Ասքանազ Աբրահամյանը: