Եռաբլուր պանթեոնի մոտակայքում հրդեհ է բռնկվել․ «1-ԲԻՍ» կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանը հունիսի 17-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: