Ժամկետային զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ Արցախի ՊԲ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը: Այդ մասին հայտնում է  Արցախի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս