Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է իր իսկ դատավարության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ դատավարության ժամանակ, դատավորից խոսելու իրավունք ստանալուց անմիջապես հետո մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին:

2012 թվականին Մուրսին հաղթել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Համարվում է, որ նա Եգիպտոսի պատմության մեջ առաջին ժողովրդավարական կարգով ընտրված նախագահն էր, նա երկիրը կառավարեց մեկ տարուց մի փոքր ավելի, մինչև 2013 թվականի հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջումը, որի հետևանքով նրա ռեժիմը տապալվեց: Մուրսիի ռեժիմի տապալումից հետո նոր ղեկավարները Մուրսիին ձերբակալեցին, նրան մեղադրեցին պետական դավաճանության, ինչպես նաև քաղաքական ռեպրեսիաներ հրահրող «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Հետագայում կազմակերպությունը ճանաչվեց ահաբեկչական: 2016 թվականին Կահիրեի քրեական դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել Մուհամեդ Մուրսիին: