ԵՄ-ն ակնկալում է,որ Թեհրանը կշարունակի իրականացնել միջոկային ծրագրի իր պարտականությունները

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

.

Եվրամիությունն ակնկալում է, որ Թեհրանը կշարունակի ամբողջ ծավալով իրականացնել Իրանի միջուկային ծրագրով նախատեսված իր պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Միջուկային գործարքի իրականացման վերաբերյալ մեր գնահատականը հիմնված չի լինի առանձին քաղաքական հայտարարությունների վրա, այլ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի: Իրանը մինչ այժմ կատարում է իր պարտականությունները: Եվ մենք ակնկալում ենք, որ Իրանը կշարունակի աշխատանքն այդ ուղղությամբ: Մեր խնդիրն է պահել գործարքը»,-ասել է Մոգերինին:

Ավելի վաղ Իրանի ատոմային հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահը հայտարարել էր, որ եթե Իրանի միջուկային գործարքի մասնակից երկրները քայլեր չձեռնարկեն գործարքը պահպանելու համար, ապա Թեհրանը կդիտարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը:

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու մասին: Ծրագրի գործարքը կայացել էր 2015 թվականին: