Unibank

Unibank Mobile

Փաշինյանի ելույթն անակնկալ էր ՔՊ-ականների համար. ի՞նչ էր հասկացնում Միքայելյանին. «Իրատես»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ունեցած ելույթն անակնկալ է եղել հենց ՔՊ-ականների համար: «Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն իր հետ բերում է նաև մարտահրավերներ, քանզի հաճախ մեր կուսակցությունը և կուսակցականները զերծ չեն եղել հանրության շրջանում առկա միտումներից, երբ, օրինակ, ընտրությունների ժամանակ տեղի է ունենում ոչ այնքան քաղաքական, որքան անձնական հարաբերությունների վրա հիմնված ընտրություն»,- ասել է Փաշինյանը՝ հստակ ակնարկելով, որ իր թիմակիցների վարած ներքին քաղաքականությունից դժգոհ է: Թեև նա հետո փակագծերը չի բացել, բայց դժվար չէ կռահելը՝ կոնկրետ ում է նկատի ունեցել:

Իշխող վերնախավի մեջ առկա լարվածությունն ակնհայտ դարձավ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ:

«Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հակադրությունների մեջ են, այդ մասին անգամ Միքայելյանն էր ակնարկել:

Քաղաքապետի ընտրությունների ժամանակ պատգամավորը տարօրինակ կերպով մի կողմ քաշվեց, չաջակցեց ՔՊ-ի թեկնածուին: Եվ Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չըտրվելու հանգամանքը, հնարավոր է, դրանով է պայմանավորված, ու Փաշինյանն անուղղակի բան է ուզում հասկացնել ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլև բոլոր նրանց, որոնք հրաժարվում են ընդունելուց խաղի իր կանոնները»,- «Իրատես»-ին ասաց ՔՊ-ամերձ մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս