Ավինյանը «պոստին» քնած չէ. Միրզոյանը քավորին է տեսել Զեյնալյանի պաշտոնում. «Իրատես»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Ավինյան

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե արդարադատության նախարարի հետ կապված բավականին լուրջ խմորումներ կան ՔՊ-ում, չնայած ինչպես մնացած, այնպես էլ այս դեպքում այնտեղ կարծիք կարող է ունենալ բացառապես Նիկոլ Փաշինյանը:

Բանն այն է, որ Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին համաժամանակյա ձեռնոց նետած` իրենց «մայլեն» ժողովրդավարության Բաստիոն համարած Արարատ Միրզոյանը ցանկացել է այդ պաշտոնում տեսնել յուր քավորին` ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

Բայց քանի որ Միրզոյանի կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ, ինչպես նաև նրա հավերժ ախոյան Տիգրան Ավինյանը «պոստին» քնած չէ, Արարատ Միրզոյանը որևէ «արդյունք» չի գրանցել:

Ինչ վերաբերում է հրաժարական տված Արտակ Զեյնալյանին, վերջինիս հրաժարականի հիմնական պատճառներից մեկը Արմեն Սարգսյանի նկատմամբ իշխանությունների սկսած դեմարշն է։ Զեյնալյանը վերջիններիս ասել է` «Ո՞նց կարելի է էդ ընտանիքի նկատմամբ այդպես վարվել»: Հիշենք, որ Վազգենի ծննդյան 60-ամյակին էլ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ-տառ չէր արտաբերել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: