Ուրիխանյանը չի արձագանքում. ո՛չ մանդատը վայր դնելու դիմումը կա, ո՛չ ինքը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

1

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 14-ին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մեծարգո՛ հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը»: Սա բոլորի կողմից ընկալվեց որպես պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարություն:

Սակայն «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այժմ խմբակցությունը և, հետևաբար, նաև Ազգային ժողովի ղեկավարությունը պատգամավորի կողմից մանդատից հրաժարվելու մասին որևէ դիմում չի ստացել. նման դիմումի մասին որևէ տեղեկություն առկա չէ նաև ԱԺ պաշտոնական կայքում, որտեղ սովորաբար դրանք պարտավոր են լինել առկայության դեպքում:

Ավելին, մեր տեղեկություններով` պատգամավորի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավորներից շատերն են փորձել կապի դուրս գալ նրա հետ, զրուցել, սակայն Տիգրան Ուրիխանյանը որևէ կերպ չի արձագանքել ոչ ոքի, այլ շարունակում է իր էջում տարբեր մեկնաբանություններ գրել: Մեզ ևս չհաջողվեց կապվել Ուրիխանյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս