Խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում. օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Վահե

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում․ օրակարգի առաջին հարցը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համալրումն է։

Հիշեցնենք․ ՀՀ նախագահը ներկայացրել է իշխանության սիրելի Վահե Գրիգորյանին, բայց նրա թեկնածությունը միանշանակ չի ընդունվում ընդդիմության, հանրության տարբեր շերտերի կողմից, քանի որ մարդիկ ակնկալում էին, որ հին Հայաստանի «օրենքներն» այլևս չեն գործի, ապակուսակցական, ապաքաղաքական պաշտոններում յուրայիններ չեն նշանակվի։

Հերթական քառօրյայի օրակարգում են նաև ԲԴԽ անդամի ընտրությունը, բյուջեի կատարողականի նախագիծը, Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը, ինչպես նաև Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունն Արարատի և Արմավիրի մարզերում, դրա հիմնավորվածությունը և խնդիրները քննության առարկա դարձնելու նպատակով քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: