Հենրիխ Մխիթարյանը և Բեթի Վարդանյանը պսակադրվել են Սուրբ Ղազար կղզում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ին պսակադրվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Նրա ընտրյալը՝ Բեթի Վարդանյանը, գործարար, «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն է։

Հարսանյաց հանդեսի ժամանակ երգել է իտալացի հայտնի երգիչ Ալ Բանոն։ Նորապսակները պարել ու երգել են։