Ողբերգական վթար՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. կա մեկ զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Հունիսի 18-ին՝ ժամը 07:42-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերքաձոր համայնքի մոտակայքում, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար:

Ահազանգով ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր օգնություն ցուցաբերելու նպատակով:  Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչի  84 հասցեի բնակիչ Կ. Բ.-ն (ծնվ. 1997 թ.)  իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Վթարի հետևանքով տուժած ուղևորը՝ Ստեփանակերտ քաղաքի Գ. Լուսավորիչի 76 հասցեի բնակիչ՝ Վ. Գ.-ն  (ծնվ. 1996 թ.) տեղափոխել է քաղաք Ստեփանակերտ՝ զինվորական հոսպիտալ:

Տուժած վարորդ Կ. Բ.-ին և ուղեւորներ՝ Ստեփանակերտի Մ. Գոշ 10 հասցեի բնակիչ Ա. Բ.-ին  (ծնվ. 1994 թ.) և Ստեփանակերտ քաղաքի Մ. Բաղրամյանի 15 հասցեի բնակիչ Բ. Մ.-ին (ծնվ. 1953 թ.) փրկարարները ցուցաբերել են օգնություն և տեղափոխել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` վթարի հետևանքով տուժած Ա. Բ.-ն հիվանդանոցում մահացել է, իսկ մնացած տուժածների առողջական  վիճակը գնահատվում է միջին ծանրության: