ՃՏՊ-ի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել. Արցախի ՊՆ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

զինվոր

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմանում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ  հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994 թ. ծնված  Արայիկ Էրիկի Բալասանյանը:

«Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում: