Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի գործառույթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Դադարեցնում եմ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի՝ իմ լիազորությունները: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Նա նշել է, որ ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, բացի այդ, ԱԺ «ամենաերկար անվանումով հանձնաժողովի» (Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով) նախագահն է, ստիպված է ընտրություն կատարել եւ որոշել է հրաժարվել Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի լիազորություններից:

«Չեմ հասցնելու աշխատանքը պատշաճ կատարել, իսկ ես բավական մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում աշխատանքներին, որտեղ ներգրավված եմ»,-ասել է Մխիթար Հայրապետյանը: