Բարձրաշենցին ավտոմեքենա էր հափշտակել և վաճառել համագյուղացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Մայիսի 29-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ փետրվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Ազատամարտիկների փողոցի 5-րդ նրբանցքի 10 հասցեի մոտից գողացել են «ՎԱԶ-21099» մակնիշի չշահագործվող ավտոմեքենա՝ պատճառելով 350.000 դրամի վնաս: 

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ ավտոմեքենան հափշտակել է Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 45-ամյա մի բնակիչ և վաճառել նույն գյուղի մեկ այլ բնակչի:

Հունիսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ տղամարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ավտոմեքենան հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: