Արցախում զորավարժություններ են․ մասնակցում է 10 000 զինծառայող և մեծաթիվ զինտեխնիկա

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Համաձայն Արցախի Հանրապետության զինված ուժերի 2019 թ. պատրաստության պլանի՝ հունիսի 17-ին ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Համաբանակային կարևորության միջոցառումը, որում ընդգրկված են շուրջ 10 000 զինծառայող, 200-ից ավելի հրետանային համակարգեր, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգեր, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր, կշարունակվի մինչև հունիսի 20-ը: