Ազատամարտիկներ-Էրեբունի խաչմերուկում իրար են բախվել Hyundai Elantra-ն և BMW-ն

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Հունիսի 18-ին` ժամը 13:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների և Էրեբունի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ազատամարտիկների և Էրեբունի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Hyundai Elantra և BMW մակնիշների ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: